Հրաչյա Սարգսյանն է փոխարինելու Հայկ Մարությանին. նա ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ.Սուրեն Սուրենյանց


Հրաչյա Սարգսյանն է փոխարինելու Հայկ Մարությանին. նա ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ.Սուրեն Սուրենյանց

  • 16-12-2021 19:22:55   | Հայաստան  |  Հասարակություն

Հրաչյա Սարգսյանն է փոխարինելու Հայկ Մարությանին։
Այստեղ մի կարևոր նրբություն կա. Սարգսյանը ՔՊ-ի հետ 2018-ին դաշինք կազմած, ինչքան հասկանում եմ` հիմա գոյություն չունեցող "Առաքելություն" կուսակցության անդամ է, մարդ, որին բանկային համակարգից պետական համակարգ է բերել "Ապրելու երկիր" դարձած "Առաքելության" հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 
Ինչքան հասկանում եմ` Հրաչյա Սարգսյանն իր նախկին կուսակիցների հետ չէ` չնայած պնդում անել չեմ կարող։ Հիմա լեգիտիմ հարց` այդ ինչպե՞ս է "քաղաքական խզման" հիմքով պաշտոնանկ արված Հայկ Մարությանին փոխարինելու մեկը, որի նույնիսկ քաղաքական պատկանելիությունը հայտնի չէ. նա ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ, շարունակո՞ւմ է մնալ "Առաքելության" անդամ, թե՞ հասցրել է անդամակցել ՔՊ-ին կամ "Ապրելու երկրին":
 
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն