Սուտ է, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը. Գևորգ Պապոյան

Սուտ է, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը. Գևորգ Պապոյան

  • 18-12-2021 20:00:26   | Հայաստան  |  Քաղաքական

Մեկ կենտրոնի կողմից հրահանգված և հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, ոչ միայն սուտ է, այլև քաղաքագիտական անգրագիտություն: Նախ տրանսպորտի և Երևանի մյուս խնդիրների լուծումը «Իմ քայլի» նախընտրական ծրագրի մաս է, ապա առանց «Իմ քայլի» ապահոված ձայների Երևանի քաղաքապետարանում ավագանին ոչ մի որոշում չեր կարող կայացնել, այդ թվում՝ ավտոբուսների կամ վերելակների գնման: Հետևաբար, Երևանում և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրների պատասխանատուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը այս ընթացքում ունեցել է ՀՀ Կառավարության բացարձակ աջակցությունը. մասնավորապես նախ սուտ է, որ քաղաքապետարանը միայն իր միջոցներով է իրականացրել այդ ծրագրերը, օրինակ միայն ավտոբուսների գնման համար Կառավարությունը ս.թ. նոյեմբեր ամսին 2 մլրդ 170 մլն դրամ գումար է հատկացրել Երևանին՝ ավտոբուսների ներմուծման հետ կապված հարկային պարտավորությունները կատարելու նպատակով:
Բացի այդ 2020թ., 2021թ. և 2022թ. պետական բյուջեով Երևան քաղաքին միայն ֆինանսական համահարթեցման տրամաբանությամբ հատկացվել է 13.4 մլրդ-ական դրամ՝ յուրաքանչյուր տարի կամ ընդհանուր 30.2 մլրդ դրամ:
Ի հավելումն, միայն մի շարք ներքոնշյալ ծրագրերով 2022թ. Երևան քաղաքին կհատկացվի ևս 15 մլրդ 46 մլն դրամ՝ տարբեր միջոցառումների իրականացման համար: Նույն ցուցանիշը 2021թ. եղել է 12 մլրդ 201 մլն դրամ:
Առհասարակ դոտացիայի հետ միասին 2022թ. Երևան քաղաքին բյուջեով հատկացվել է 28 մլրդ 446 մլն դրամ, իսկ 2021թ.՝ 25 մլրդ 601 մլն դրամ:
Այսպիսով.
Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և արտաքին լուսավորության համար 2022թ. կհատկացվի 2 մլրդ 516 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 3 մլրդ 149 մլն դրամ:
Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինական աշխատանքների համար 2022թ. կհատկացվի 3 մլրդ 284 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 784 մլն դրամ:
Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման համար 2022թ. կտրամադրվի 766 մլն դրամ:
Մետրոպոլիտենի աշխատանքի անխափան կազմակերպման համար 2022թ. կտրամադրվի 4 մլրդ 998 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 3 մլրդ 575 մլն դրամ:
Վերգետնյա էլեկտրատրանսպորտի (տրոլեբուսներ) համար 2022թ. կտրամադրվի 628 մլն դրամ, այդքան էլ՝ 2021թ.ին:
Ջրամատակարարման ապահովման համար 2022թ. կտրամադրվի 1 մլրդ 852 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 2 մլրդ 85 մլն դրամ:
Աղբահանության համար 2022թ. կհատկացվի 590 մլն դրամ, իսկ 2021թ.ին՝ 1 մլրդ 562 մլն դրամ:
Անշարժ գույքի պահպանման հետ կապված ծառայություններ՝ 2022թ.ին հատկացվել է 411 մլն դրամ, 2021թ.՝ 418 մլն դրամ:
Կից ներկայացված է բյուջեով Երևանին հատկացվող գումարները՝ ըստ տարիների:
 
ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ,
Աժ պատգամավոր
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական

Նոյյան Տապան. հյուրերն են Նարե Արամյանը և Կարինե Փանոսյանը
28-06-2022 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրերն են Նարե Արամյանը և Կարինե Փանոսյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ռազմիկ Ռուշանյանը
28-06-2022 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ռազմիկ Ռուշանյանը

Sputnik Արմենիա
28-06-2022 12:00 | Ասուլիս

Sputnik Արմենիա

Նոյյան Տապան. հյուրն է Սուսաննա Սարգսյանը
28-06-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Սուսաննա Սարգսյանը