Ucom-ը մասնակցում է «Big Christmas Market» ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսին

Ucom-ը մասնակցում է «Big Christmas Market» ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսին

  • 22-12-2021 16:04:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 22-ից 26-ը «Յուքոմ» ընկերությունը մասնակցելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Big Christmas Market» ամենամեծ տոնավաճառ-ցուցահանդեսին: Ընկերությունը ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ այս օրերի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ և բաժանորդագրվել թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայությունները միավորող նոր Unity տարիֆին, ձեռք բերել Xiaomi Redmi 10 սմարթֆոնը, ինչպես նաև խելացի տան համար նախատեսված սարքավորումներ:
 
«Ուրախ ենք մասնակից լինել այս տոնավաճառ-ցուցահանդեսին գործընկերոջ կարգավիճակով: Մեր տաղավարներում Դուք ոչ միայն կկարողանաք միանալ բոլոր ժամանակների մեր լավագույն առաջարկին՝ Unity տարիֆին, այլև մասնակցել մեգախաղարկությանը և շահել նորագույն Xiaomi Redmi 10 սմարթֆոնը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Նշենք, որ մեգախաղարկության կտրոնն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել կամ տեղում, կամ էլ կատարել գնում, որից հետո՝ մոտենալ գրանցման հատված, ստանալ մեգախաղարկության մեկ կտրոն, լրացնել այն և գցել վիճակահանության թմբուկի մեջ: Մեգախաղարկության արդյունքները կամփոփվեն ցուցահանդեսի փակմանը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն