Արցախի թեման գրեթե բացակայում է Վերնիսաժում. Նաիրի Հոխիկյան

Արցախի թեման գրեթե բացակայում է Վերնիսաժում. Նաիրի Հոխիկյան

  • 25-12-2021 18:34:36   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր շրջում էի Երևանի Վերնիսաժում՝ ծանոթանալու արվեստի գործերին։ Անհանգստացա մի երևույթից, որ Արցախի թեմայով գործեր գրեթե չկան։ Մեկին հարցրի, ասաց՝ վերջին շրջանում էլ չենք սարքում էդպիսի բան։ Ասում եմ՝ տվեցինք, դրա՞ համար։ Հեգնեց, թե չտայիք, մենք էլ էդ թեմայով փող աշխատեինք։ 
Մեկ ուրիշ տեղում հարցրի՝ ունե՞ն արդյոք Արցախի թեմայով մագնիսներ։ Զարմացած նայեց դեմքիս՝ թե ի՞նչ Արցախ։ 
Մի պահ ինձ այլմոլորակային զգացի։ 
Շրջեցի երկար ու խորը տագնապով նկատեցի, որ Արցախի թեման գրեթե բացակայում է Վերնիսաժում։ Հատուկենտ մարդկանց մոտ կար Արցախի թեման։ 
Մեկին ասացի՝ ինչո՞ւ Արցախի թեմայով գործեր չեք սարքում։ Պատասխանեց, թե չի ծախվում, ձեռնտու չի։ Ասում եմ՝ ես գիշեր-ցերեկ Արցախով եմ ապրում, Արցախ եմ քարոզում, որ մարդիկ շարունակեն պայքարը հանուն մեր հայրենիքի այդ մասի, դու ասում ես՝ չի ծախվում։ Սա էլ, թե՝ քարոզելով չի, իշխանությունից մինչև հասարակ մարդ տեր չի կանգնում Արցախին, մե՞նք ինչու Արցախի մասին մտածենք։ Մեջը փող չկա։
Իմ կամքից անկախ՝ արցունքներ հայտնվեցին աչքերումս։ Ոնց, մենք այսքան անբարո՞ դարձանք մեր արժեքների, մեր հայրենիքի, մեր Արցախի նկատմամբ։ Մենք այսքան անտարբե՞ր դարձանք մեր սրբազան հողի նկատմամբ, որ ամեն ինչ չափում ենք փողով ու քաղաքական նպատակահարմարությամբ։ 
Երբեք, երբեք հույս չունենաք, թե ինքս կտրվեմ ձեր անհայրենիք ջրերի հոսանքին։ Եթե բոլորն էլ լքեն Արցախն ու Արցախցուն թողնեն մենակ, ես մինչև վերջին շունչս կանգնելու և կռիվ եմ տալու Արցախի համար ճիշտ նույնկերպ, ինչպես կկռվեմ Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի ու մեր մյուս տարածքների համար։ 
Արցախցի եղբայրներ ու քույրեր, չվհատվեք այս սրիկայությունից։ Սա հայի կերպարը չի, սա հայը չի, սա հիպնոսացած մի զանգված է, որը վաղը արթնանալու է։ Չվհատվեք, հարազատներ։ Ձեզ մենակ չենք թողնի երբեք։ Արյան վերջին կաթիլն էլ լինի, ինչպես 2020-ին, հիմա էլ ձեզ մենակ չենք թողնի։ Էլ չենք թողնի, որ ձեզ խաբեությամբ տան թշնամուն։
 
Մեդիափորձագետ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական

Նոյյան Տապան. հյուրերն են Նարե Արամյանը և Կարինե Փանոսյանը
28-06-2022 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրերն են Նարե Արամյանը և Կարինե Փանոսյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ռազմիկ Ռուշանյանը
28-06-2022 11:30 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ռազմիկ Ռուշանյանը

Sputnik Արմենիա
28-06-2022 12:00 | Ասուլիս

Sputnik Արմենիա

Նոյյան Տապան. հյուրն է Սուսաննա Սարգսյանը
28-06-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Սուսաննա Սարգսյանը