Ադրբեջանն առանձնահատում ուշադրություն է դարձնում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծմանը. Վարդան Ոսկանյան


Ադրբեջանն առանձնահատում ուշադրություն է դարձնում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծմանը. Վարդան Ոսկանյան

  • 27-12-2021 16:40:33   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
 
«Դատելով արդեն պաշտոնապես «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսով (չէ մի չէ՝ սուլթան Մեհմեդ Ֆաթիհ) հանդես եկող Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներ սպրդող տեղեկատվությունից ադրբեջանական բանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կորպուսների կազմում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծման վրա։ 
 
Մասնավորապես, այդ քարոզչամիջոցներից մեկին թուրք փորձագետի տված հարցազրույցից պարզ է դառնում, որ ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման տակ գտնվող Հադրութում մի քանի օր առաջ բացված զորամասը ևս այդ բնույթի միավորների սպասարկման և պատրաստման համար է։ 
 
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններից Ադրբեջանի ներսում չափազանց կարևոր է դիտարկվում հենց լեռնային տեղանքում հատուկ գործողություններ իրականացնելու ունակ միավորների ստեղծումը,, իսկ այդ գործընթացին մասնակցում են Թուրքիան և Պակիստանը, որոնցից առաջինը  լեռնային պայմաններում քուրդ պարտիզանների, իսկ երկրորդը բարձրլեռնային գոտում Հնդկաստանի հետ մարտերի լուրջ փորձառություն ունի։ 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն