Հայտնի է Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստի անունը


Հայտնի է Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստի անունը

  • 28-12-2021 16:15:17   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: 
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ-ից, հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 
 
62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
 
60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 
 
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ