Ucom-ը և «10X Engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում

Ucom-ը և «10X Engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում

  • 29-12-2021 17:04:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Յուքոմ» ընկերությունը գործակցել է «10X Engineering» ընկերության հետ՝ տրամադրելով վիրտուալ իրականության սարքավորում, որի միջոցով Մուրացան հիվանդանոցային համալիրի Էնդոկրին բաժանմունք այցելող երեխաներն անցավ բուժում կանցնեն:
 
Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն, ինչի շնորհիվ նվազում է բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած ցավը և սթրեսը:  Արդյունքում երեխան տեղափոխվում է ինտելեկտուալ մուլտֆիլմերի աշխարհ՝ մոռանալով վախի և անհանգստության մասին: Այս բովանդակությունը մշակվել է միջազգային հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ՝ 4-7 տարեկան երեխաների համար ստեղծվել են անիմացիոն և զարգացնող խաղեր: Իսկ 7-11 տարիքային խմբի համար մշակվել են գլուխկոտրուկներ և հետաքրքիր փորձություններ: Ավելին՝ ակնոցն ունի երեխայի հոգեվիճակն զգացող հատուկ սենսորներ, որոնք օգնում են հասկանալ՝ այդ պահին երեխայի անհանգստության աստիճանը և հուզական վիճակը։ 
 
«Ucom ընկերության աջակցությամբ ևս մեկ բժշկական կենտրոն ունեցավ վիրտուալ իրականության ակնոց, որի օգնությամբ երեխաները կանցնեն բժշկական պրոցեդուրաներն անցավ և առանց սթրեսի: Ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ», - ասել է «10X Engineering»  ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը: 
 
«Ուրախ ենք, որ այս հիանալի նախաձեռնության հեղինակները, Ucom-ի հետ գործակցելով, բժշկական այցելությունների նոր մշակույթ են ձևավորում: Վիրտուալ ակնոցն օգտագործող բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն և բարի ամանոր մտերիմների հետ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելենք, որ «10X Engineering»-ը հիմնադրվել է 2013 թվականին, զբաղվում է ինժեներական լուծումներով, իսկ վիրտուալ իրականության լուծումը մշակում են 2020 թվականից:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն