Պուտին-Ալիեւ-Օրբան․ հունգարական կեղտոտ պարտիա Գուրգեն Մարգարյանի կյանքով


Պուտին-Ալիեւ-Օրբան․ հունգարական կեղտոտ պարտիա Գուրգեն Մարգարյանի կյանքով

  • 29-12-2021 21:04:16   | Հունաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am ՌԴ պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ «Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 5 ռազմագերի»։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան:
 
Այսպիսով, Հայաստանի ու հայության դեմ հոգեբանական նողկալի արշավը շարունակվում է, ընդգրկելով նոր «հորիզոններ»։ 2004 թ․ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվեց Բաքվի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006-ին Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման։ 2012-ին Հունգարիայի վարչապետ Օրբանը, ով Եվրամիությունում Իզգոյի կարգավիճակ ունի Պուտինի գործակալի համբավով, Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, որտեղ Ալիեւը նրան ներում շնորհեց եւ հերոսացրեց։ Սաֆարովի արտահանձնումը հատուկ գործողություն էր, Պուտինի անմիջական մասնակցությամբ, ինչի մասին մամուլը ժամանակին գրեց։ 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվեցին:
 
Հայաստանին պարտադրվող ծրագիրը՝ հայկական տարածքների ու շահերի հաշվին «Ադրբեջանի» ու Թուրքիայի ճանաչումը «խաղաղ դարաշրջանի» անվան տակ, այսպիսով տարածվում է թյուրքական աշխարհի մաս Հունգարիայի վրա, որի վրայից փորձում են մաքրել Գուրգեն Մարգարյանի արյունը։ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերության վերականգնումը եւ պատվաստանյութի ընդունումը, իսկ Պուտինի ու Ալիեւի հունգարական կեղտոտ պարտիան բարի կամքի դրսեւորում ներկայացնելը ՀՀ իշխանության քաղաքական անմեղսունակության ու բարոյազրկության հերթական դրսեւորումը կլինի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը