ՔԿ–ն զոհվածների նոր թիվ է հայտնել. Հոլանդիա ուղարկված մասունքներից 5-ն անհայտ են մնացել

  • 30-12-2021 12:34:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Sputnik. Քննչական կոմիտեն պատասխանել է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` տրամադրելով նոր տվյալներ ինչպես պատերազմում զոհվածների թվի, այնպես էլ նույնականացված մասունքների վերաբերյալ։
 
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով, 2021թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
 
Նշենք, որ գրավոր հարցմամբ դիմել էինք ՔԿ` զինծառայողների աճյունների/մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել էր, որ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկում են արտերկիր։ Ուստի ՔԿ–ից հետաքրքրվել ենք նաև, թե քանի՞ մասունք է ուղարկվել արտերկիր նույնականացման։
 
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1417 անձի մարմին/մասունք»,-նշվում է ՔԿ-ի պատասխանի մեջ։
 
2021-ի օգոստոսի 16-ի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել թվով 53 բարդ փորձանմուշ՝ կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով, որոնց պատասխանները ստացվել են: Նոյեմբերին ևս 47 փորձանմուշ է ուղարկվել, որոնցից 42 փորձանմուշից է ստացվել ԴՆԹ. 37-ը նույնականացվել են, իսկ 5-ը մնացել է անհայտ։
 
Իսկ հարցին, թե ո՞ր երկրներ են ուղարկվում զինծառայողների մասունքները նույնականացման` քննչական կոմիտեն հայտնել է, որ միայն Հոլանդիա են ուղարկվել դրանք։ ՔԿ–ն, սակայն, հավելել է, որ նախաքննական գաղտնիք է պարունակում մեր հարցը, թե մինչ օրս քանի մասունք կա, որոնք դեռ չեն նույնականացվել։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը