Ասում են՝ ասֆալտի ատկատի գործ ենք անում. Փաշինյանը իրավապահներին հորդորեց հետևել և սուսումնասիրել հրապարակումները


Ասում են՝ ասֆալտի ատկատի գործ ենք անում. Փաշինյանը իրավապահներին հորդորեց հետևել և սուսումնասիրել հրապարակումները

  • 30-12-2021 12:58:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ:
 
«Ուզում եմ դիմել իրավապահներին։ Հակակոռուպցիոն կոմիտե ունենք արդեն երկրում, գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին ես խնդրում եմ մամուլի ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել։ Շատ ուշադիր է պետք լինել սուտ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ»,- նշեց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝ այդ հրապարակումների նպատակն է տպավորություն ստեղծել, թե իշխանությունը «հավաքվել է ու ասֆալտի ատկատի գործ է անում»։
 
«Դա չի հաջողվի իրենց: Նախկին իշխանությունների ընտանիքների անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում, ու դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում»,- ասաց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play