Ամանորյա հեքիաթ երևանյան Լապլանդիայում. Winter Park-ում Սանտա Կլաուսը կպարգևի անմոռանալի տպավորություններ Ձեր փոքրիկներին


Ամանորյա հեքիաթ երևանյան Լապլանդիայում. Winter Park-ում Սանտա Կլաուսը կպարգևի անմոռանալի տպավորություններ Ձեր փոքրիկներին

  • 31-12-2021 10:16:09   | Հայաստան  |  Հասարակություն

Ամանորի նախաշեմին ամանորյա հեքիաթ փնտրողներն այլևս կարիք չունեն մտածելու հեռավոր Լապլանդիա հասնելու և իրենց բալիկներին տոնական անմոռանալի տպավորություններ պարգևելու մասին։ Արդեն շուրջ 6 տարի է, ինչ Երևանի Երազ թաղամասում գործում է իրական Լապլանդիայի փոքրիկ տարբերակը՝ հանրահայտ ու սիրված Winter Park ձմեռային այգին։ 
 
Հենց այստեղ են ժամանակավոր կանգ առնում Լապլանդիայից ժամանող Սանտա Կլաուսը, չարաճճի Գրինչը, ժրաջան էլֆերը և Միսիս Կլաուսը։ 
Հանրապետության բոլոր փոքրիկներին  անմոռանալի տպավորություններ պարգևելու համար այգում գրեթե ամեն օր իրականացվում են տոնական միջոցառումներ, գլխավորն այստեղ իհարկե Սանտա Կլաուսի հանդիսավոր ժամանումն է։ Հենց այս օրն են վառվում Winter Park–ի գլխավոր տոնածառի լույսերը, իսկ Սանտայի ջերմ ու հյուրընկալ տունը դառնում է մարդաշատ։ 
 
Առանձնահատուկ  կերպով նշվում են բոլոր տոները՝ սկսած 506-ամյա Գրինչի ծննդյան օրից, մինչև Սուրբ ծնունդ։
 
Այգու գլխավոր տնակում փոքրիկներն ու նրանց ուղեկցողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, գրկել ու լուսնկարվել Սանտայի հետ, այլև լսել նրա կարևոր խորհուրդները, ստանալ նվերներ ու պատվոգրեր։ Հաջորդ հետաքրքիր սենյակը Միսիս Կլաուսինն է, որտեղ երեխաները սովորում են իրենց ձեռքերով անուշաբույր քաղցրավենիքներ պատրաստել, կախարդական սարքով Սանտային նամակներ ուղարկել:
 
Էլ ի՞նչ ձմեռային այգի  առանց սահադաշտերի։ Այո, այո, այստեղ գործում են և մեծերի, և փոքրերի համար նախատեսված բացօթյա սահադաշտեր, իսկ օրինակ՝ այգու գրադարան–սրճարանում կարելի է համեղ ուտել, լսել էլֆերի ուրախ պատմությունները։ Բոլորովին ուրիշ աշխարհ է թանգարանը, որն անպայման սեփական աչքերով տեսնել է պետք: 
 
Նախկինում  անմխիթար վիճակում գտնվող այգին այսօր հայաստանցիների ամենասիրելի վայրերից է: 
 
Ինչպես նշում է այգու հիմնադիր Անժելա Պողոսյանը, շատերն էին թերահավատ, թե այստեղ հնարավոր կլինի Լապլանդիայի գաղափարը կյանքի կոչել.
«Տարիներ առաջ մենք էլ փոքրիկ երեխաների նման մի երազանք էինք մտապահել, և ուզում էինք, որ այն անպայման իրականություն դառնա։ Իսկ երազանքը ծնվել էր Լապլանդիա այցելելուց հետո, երբ ընտանիքով եղանք այնտեղ, տեսա, թե ինչպես են երեխաներն ապրում այդ հրաշքով ու հավատում հեքիաթին, որոշեցի, որ ինչ գնով էլ լինի, Հայաստանում էլ պետք ստեղծենք այդ հեքիաթը։  Իսկապես, շատ ուրախ եմ, որ կատարվել է Երևանում Փոքրիկ Լապլանդիա ունենալու մեր երազանքը։ Մեր այն երազանքը, որ երեխաներն իրենց տեսած մուլտֆիլմերում, հեքիաթի գրքերում կարդացած հերոսներին ու Սանտային կհանդիպեն իրական կյանքում, կտեսնեն, թե ինչպես է Սանտան թռիքչով գալիս, ինչ տեսք ունի իր տնակը, ինչպես են էլֆերն օգնում նրան։ Ու ի վերջո՝ ինչպիսին է հեքիաթային Լապլանդիան։ Կարծում եմ, մեր թիմին հաջողվել է բոլորիս համար ստեղծել Ամանորի հեքիաթը, ստեղծել մի միջավայր, որտեղ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը կարող են երազել ու հավատալ, որ հրաշքներ լինում են, իսկ երազանանքներն էլ կատարվում են»։
 
Ռեժիսոր Կարո Բալյանի խոսքերով՝  այգում  յուրաքանչյուր դետալ իր պատմությունն ու լեգենդն ունի, ոչինչ պատահական ու հենց այնպես արված չէ.
«Բեմադրությունն ու մթնոլորտն այնպես են ստեղծված, որ այստեղ հայտնվելով՝ ոչ ոք ու երբեք չի էլ կարող մտածել որ ինչ-որ բան իրական չէ։ Իհարկե, այգիներ շատ կան Երևանում, բոլորն էլ իրենց տեսակի մեջ հետաքրքիր են, բայց մենք ուզում էինք, դուրս գալ ատրակցիոնային այգու կոնցեպտից, և ստեղծել մի վայր, որտեղ իրական, մարդկային շփում է, ջերմություն ու հյուրընկալություն։ Ամենախոսունն այն է, երբ տեսնում ենք, թե մեծերն էլ որքան են ուրախանում և ինչ էմոցիաներ են ապրում՝ այստեղ գալով»։
 
Դե իսկ այգու գլխավոր հյուրերն ու իրական գնահատողները (երեխաներ) տպավորությունները մեկ բառով են արտահայտում՝ հեքիաթային:
 
10 տարեկան Մանեն օրինակ՝ կցանկանար մշտապես բնակվել Սանտայի տանը, օգնել Միսիս Կլաուսին, զվարճանալ և զվարճացնել մյուս բալիկներին բարի էլֆերի հետ:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play