Ծխախոտը պետք է «տակից» վաճառեն․ Փաշինյանը երեխաներին կոչ արեց ծնողներին թույլ չտալ ծխել

Ծխախոտը պետք է «տակից» վաճառեն․ Փաշինյանը երեխաներին կոչ արեց ծնողներին թույլ չտալ ծխել

  • 05-01-2022 13:12:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքին և ՀՀ առողջապահության նախարարին խնդրեց պարզաբանել նրբությունները:
 
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը արգելող օրենքը:
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ օրենքը նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի խթան կհանդիսանա:
 
«Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը՝ 51 տոկոսը, տղամարդիկ են: Յուրաքանչյուր 2-րդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և դրա արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: Հայաստանում, ցավոք սրտի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, տղամարդկանց մոտ՝ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք այս առումով պայքարը հետևողական տանելու առումով»,- Կառավարության նիստի ընթացքում նշեց ասաց Ավանեսյանը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:
 
«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է «տակից վաճառեն»: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներրին կոչ եմ անում տներում էլ  արգելել ծխախոտի օգտագործումը»,-նշեց վարչապետը:
 
Վարչապետը հիշեցրեց, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում, իսկ նոր սահմանափակումները, նրա դիտարկմամբ, հակածխախոտային պայքարի երկրորդ քայլն են։ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ դեռ 2021թ-ի հունվարից, բայց հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ դրա կիրարկումը 1 տարով հետաձգվեց։
 
Իսկ այս տարվա մարտից արգելվելու է նաև ծխախոտի օգտագործումը բոլոր հանրային տարածքներում, այդ թվում՝ բաց տարածքներում։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը
19-01-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ
19-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը