Տոկաևը հեռացրեց Նուրսուլթան Նազարբաևին


Տոկաևը հեռացրեց Նուրսուլթան Նազարբաևին

  • 05-01-2022 18:43:18   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ ինքը գլխավորելու է հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է Lragir.am-ը: 
 
Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նախագահը կարծում է, որ անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական որոշ շրջանակներ», որոնք ունեն «մանրամասն մտածված ծրագիր»։
 
«Ուստի, որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահ մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ»,- ասել է Տոկաևը։
 
Նա նաև հերքել է իր փախուստի մասին լուրերը: «Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու. <…> Շուտով ես հանդես կգամ Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Ես մնում եմ հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը»,- ասել է նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը