Փաշինյանը հայտնել է Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ անհապաղ խորհրդակցություններ սկսելու մասին
05-01-2022 23:41:19 | Ղազախստան | Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»: