Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին


Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին

  • 06-01-2022 13:15:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․ Վրաստանի կառավարության ղեկավարը եղբայրական հայ ժողովրդին հաջողություն, խաղաղություն և առողջություն է մաղթել։
 
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ ծննդի և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
 
«Շնորհավորում եմ եղբայրական հայ ժողովրդին լուսավոր տոնի առթիվ», - գրել է Ղարիբաշվիլին:
 
Վրաստանի վարչապետը հավատում է, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա հիմնված եղբայրության և փոխադարձ հարգանքի դարավոր պատմությունը կպահպանվի նաև ապագայում:
 
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Քրիստոսի ծնունդը։ Տոնը սկսվում է հունվարի 5-ին, երեկոյան 17։00-ից և շարունակվում մինչև հաջորդ երեկո։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը