Ռահմոնը Փաշինյանին խոստացել է՝ Դուշանբեն կկատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները


Ռահմոնը Փաշինյանին խոստացել է՝ Դուշանբեն կկատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները

  • 06-01-2022 14:08:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ «Տաջիկստանը կկատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ Ղազախստանում առկա սպառնալինքերը վերացնելու ուղղությամբ», - այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Այս մասին հաղորդում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
 
«Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանի՝ ՀԱՊԿ խաղաղապահ մեխանիզմներին մասնակցելու պատրաստակամության մասին՝ ստանձնած դաշնակցային պարտավորություններին համապատասխան», - նշված է հաղորդագրության մեջ։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը