Լուկաշենկո․ «Այն ինչ այսօր կատարվում է Ղազախստանում, կարող էր տեղի ունենալ Բելառուսում 2020 թվականին»

Լուկաշենկո․ «Այն ինչ այսօր կատարվում է Ղազախստանում, կարող էր տեղի ունենալ Բելառուսում 2020 թվականին»

  • 06-01-2022 17:22:14   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ևս մեկ դաս լինեն Բելառուսի համար», - այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Ազատությունը»: 
 
«Մեզ համար սա դաս էր, ևս մեկ դաս այն առումով, որ մենք հասկացանք, թե ինչ կարող էր լինել մեզ հետ [2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ]:Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ մենք խաղաղ բելառուսներ ենք։ Բելառուսում հարցերը ոչ բելառուսներն էին լուծելու», - հայտարարել է Լուկաշենկոն։
 
Դիմելով Ղազախստանում ընթացող ցույցերի մասնակիցներին՝ Բելառուսի նախագահը նրանց կոչ է արել բանակցությունների մեջ մտնել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ։
 
«Ես նրանց պարզապես կասեմ՝ աղմկեցիք, գոռգոռացիք, հերիք է։ Այժմ պետք է պայմանավորվել քանի բանը բանից չի անցել։ Իսկ նախագահ Տոկաևի հետ կարելի է պայմանավորվել։ Նա նորմալ մարդ է, դիվանագետ, որի հետ հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նա շատ խելոք, կիրթ մարդ է», - հայտարարել է Լուկաշենկոն։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը
19-01-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ
19-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը