Ինչպես պարզել, որ միաժամանակ վարակվել ես և՛ կորոնավիրուսով, և՛ գրիպով․ ինչ անել նման դեպքերում


Ինչպես պարզել, որ միաժամանակ վարակվել ես և՛ կորոնավիրուսով, և՛ գրիպով․ ինչ անել նման դեպքերում

  • 07-01-2022 15:37:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
armlur.am․ Գրիպի և COVID-19֊ի միաժամանակ վարակվածությունն առանց լաբորատոր հետազոտությունների սահմանել, դժվար է։ Սովորաբար, գրիպի դեպքում սիմպտոմներն առաջանում են ավելի արագ, ջերմությունը կարող է մի քանի ժամում բարձրանալ մինչեւ 38-39 աստիճան։
 
Իսկ եթե որոշ ժամանակ անց հոտի կորուստ է առաջանում, ապա մեծ է հավանականությունը, որ գրիպին միացել է Covid-19-ը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի Գ․Ն․Գաբրիչևսկու անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքի գծով փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովան։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայում հայտնաբերվել է գրիպի և COVID-19֊ի՝ «Ֆլուրոն» անունով հայտնի վարակի առաջին դեպքը, երբ անձը միաժամանկ հիվանդացել է գրիպով ու կորոնավիրուսով։
 
Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ գրիպով եւ կոորոնավիրուսով միաժամանակ վարակվելն, առանց լաբորատոր հետազոտության, այդքան էլ հեշտ չէ պարզել։ «Գրիպին բնորոշ է շատ արագ ախտանիշների ավելացումը․ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ավելի քան 38-39 աստիճան, բացի այս, առաջանում են գլխացավեր, մկանային ցավեր։ Իսկ կորոնավիրուսի դեպքում վիրուսի ախտանիշներն աստիճանաբար են զարգանում։ Եթե որոշ ժամանակ անց կորում է հոտը եւ համի զգացողության փոփոխություններ են տեղի ունենում, ապա համակցված վարակի հավանակնությունը շատ է մեծանում»,- ասել է Տատյանա Ռուժենցովան։
 
Գրիպով եւ կորոնավիրուսով միաժամանակ վրակվելու դեպքում, ճիշտ բուժում կարող է միայն բժիշկը նշանակել, հաշվի առնելով հիվանդության աշխտանիշները կամ վիճակի ծանրությունը, տարիքը եւ պացիենտի առանձնահատկությունները։ Մասնագետի խոսքով, շատ կարեւոր է արագ սկսել բուժումը, խստորեն հետեւել նշանակումներին, ուշադրություն դարձնել դեղերի չափաբաժնին եւ դրանց ընդունման ժամանակահատվածին։
 
Գրիպով եւ կորոնվիրուսով վարակվելու շատ դեպքերում անհրաժեշտ չի լինում լրացուցիչ դեղորայք, քանի որ Covid-19-ի դեմ օգտագործվող հակավիրուսային միջոցները կարող են ազդեցություն թողնել նաեւ երկու վիրուսների վրա։
 
Ս․Հ․
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը