Ղազախստանում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը

Ղազախստանում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը

  • 07-01-2022 15:57:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews․ Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
 
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները։ Նրանք մտքեր են փոխանակել նաև Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 11-ին։ Կքննարկվեն Ղազախստանի իրադարձությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
 
Առաջիկա հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը