Հայաստանը չէր կարող չմասնակցել ՀԱՊԿ ղազախական կամպանիային. սա է օբյեկտիվ իրականությունը. Սուրեն Սուրենյանց


Հայաստանը չէր կարող չմասնակցել ՀԱՊԿ ղազախական կամպանիային. սա է օբյեկտիվ իրականությունը. Սուրեն Սուրենյանց

  • 07-01-2022 17:49:43   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. 

«Հայաստանը չունի սուբեկտություն ու չէր կարող չմասնակցել ՀԱՊԿ ղազախական կամպանիային։ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնող չէ ու անում է այն, ինչ նրան թելադրվում է Մոսկվայից։
 
Սա է օբյեկտիվ իրականությունը։
 
Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա դեմքով Հայաստանը չպետք է այս կամպանիայի ինֆորմացիոն առաջնորդությունը ստանձնեին, ընդ որում՝ արհեստական։ Սակայն դա էլ Փաշինյանին էր պետք, որպեսզի ցույց տար, որ ինքն է Պուտինի "մարդը" Հայաստանում՝ շախ- մատ անելով խորհրդարանական ընդդիմությանը, որն այդպես էլ չկարողացավ պաշտոնական տեսակետ ունենալ այս հարցում։
 
Նիկոլն, անշուշտ, զրկվել է քաղաքական և բարոյական լեգիտիմությունից, բայց ՀԱՊԿ ղազախական կամպանիային հակադրվող գործիչները պետք է ցույց տան, թե որն է իրենց առաջարկած այլընտրանքը։ Օբյեկտիվ քննադատություն լսում եմ, բայց այլընտրանքային լուծումներ՝ ոչ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play