Ղազախստանի նախագահը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Ղազախստանի նախագահը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

  • 08-01-2022 12:39:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
 
ՀԱՊԿ ստորաբաժանումների պաշտպանական գործառույթների իրականացումը Նուր Սուլթանում հնարավորություն է տվել ազատելու ղազախական իրավապահ մարմինների մի մասին՝ Ալա Աթայում հակաահաբեկչական գործողությունների համար:
 
«Նշվել է, որ Նուր-Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների կողմից անվտանգության գործառույթների կատարումը հնարավորություն է տվել ազատել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասին և դրանք վերաբաշխել Ալմաթիում՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին», - ասված է հաղորդագրությունում։
 
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանել են Ղազախստան։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը
19-01-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ
19-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը