Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած

Արցախի Աստղաշեն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է մահացած

  • 08-01-2022 12:56:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews․ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից հունվարի 6-ին ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
 
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը
19-01-2022 13:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան․ «Ազատ խոսափող»-ի մոտ է Ֆրունզիկ Խաչատրյանը

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ
19-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. «Ժամանակների խաչմերուկում» հաղորդաշարը Հայկ Փայտյանի հետ

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը
20-01-2022 11:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Նորայր Նորիկյանը