Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան


Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

  • 08-01-2022 16:00:13   | Հայաստան  |  Հասարակություն

Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
 
«1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն