Ղազախստանում ինքնասպանություն է գործել Ժամբիլի շրջանի ոստիկանության պետ գեներալը

Ղազախստանում ինքնասպանություն է գործել Ժամբիլի շրջանի ոստիկանության պետ գեներալը

  • 10-01-2022 11:48:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական Ժամանակ. Տարազում հայտնաբերվել է Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետի դին։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները հետաքննվում են:
 
Այս մասին հաղորդում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
Լրատվամիջոցների փոխանցմամբ,  գեներալ Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել՝ իրեն կցված հրազենից քունքին կրակելու միջոցով:
 
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել երկրում տիրող անկարգությունների պատճառով, գեներալին սպառնում էր ռազմական տրիբունալ, իսկ Ժամբիլի շրջանն անկարգություններում ակտիվ ներգրավված շրջաններից է:
 
Ավելի վաղ Ղազախստանի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ալմաթի, Կիզիլորդա, Թալդիկորգան և Տարազ քաղաքներում  զինված ցուցարարների կողմից գրավված բոլոր վարչական օբյեկտները ազատ են արձակվել, 2022 թվականի հունվարի 10-ի դրությամբ Ղազախստանում իրավիճակը կայունացել է և վերահսկելի է։
 
Չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները, ապահովվել է հատկապես կարևոր ռազմավարական օբյեկտների և զենքի ու զինամթերքի պահեստավորման վայրերի անվտանգությունը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը