Ղազախստանում ինքնասպանություն է գործել Ժամբիլի շրջանի ոստիկանության պետ գեներալը
10-01-2022 11:48:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական Ժամանակ. Տարազում հայտնաբերվել է Ղազախստանի Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետի դին։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները հետաքննվում են:
Այս մասին հաղորդում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել՝ իրեն կցված հրազենից քունքին կրակելու միջոցով:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել երկրում տիրող անկարգությունների պատճառով, գեներալին սպառնում էր ռազմական տրիբունալ, իսկ Ժամբիլի շրջանն անկարգություններում ակտիվ ներգրավված շրջաններից է:
Ավելի վաղ Ղազախստանի անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ալմաթի, Կիզիլորդա, Թալդիկորգան և Տարազ քաղաքներում զինված ցուցարարների կողմից գրավված բոլոր վարչական օբյեկտները ազատ են արձակվել, 2022 թվականի հունվարի 10-ի դրությամբ Ղազախստանում իրավիճակը կայունացել է և վերահսկելի է։
Չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները, ապահովվել է հատկապես կարևոր ռազմավարական օբյեկտների և զենքի ու զինամթերքի պահեստավորման վայրերի անվտանգությունը։