ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան

  • 10-01-2022 12:16:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ստանիսլավ Զասը հայտնել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում:
 
«Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ: Տեղում իրավիճակին ծանոթանալու, հրամանատարության ու Ղազախստանի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը մեկնում եմ Ղազախստան»,-նշեց Ստանիսլավ Զասը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը