ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է նիստ անել Ղազախստան զորք ուղարկելու հարցով


ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է նիստ անել Ղազախստան զորք ուղարկելու հարցով

  • 10-01-2022 15:12:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հադվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը