Վայոց ձորում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր․ shamshyan.com


Վայոց ձորում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր․ shamshyan.com

  • 10-01-2022 21:02:06   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը