Հերոսների Վերականգնողական Քաղաքում արդեն սկսվել են բուժումները. Արծրուն Հովհաննիսյան


Հերոսների Վերականգնողական Քաղաքում արդեն սկսվել են բուժումները. Արծրուն Հովհաննիսյան

  • 11-01-2022 11:55:30   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 

ֆեյսբուքյան իր էջում  Արծրուն Հովհաննիսյանը գրել է.

«Հերոսների Վերականգնողական Քաղաքում արդեն սկսվել են բուժումները ու Ձեր բոլորիդ շնորհիվ մենք կարողացանք կառուցել այն։

Այսօր կարևոր է, որ տղերքը ունենան հոգեկան առողջության համար այսչափ կարևոր ջրվեժը։ Ջրի բուժիչ հատկության մասին կան բազմաթիվ հետազոտություններ և հիշատակումներ։ Այն լայն կիրառվում է ֆիզիոթերապիայում, մարմնակենտրոն թերապիայում, հպումները և ձայները՝ տարատեսակ մեդիտատիվ և ռելակսացիոն տեխնիկաներում։

Այն, որպես բնաթերապիայի մասնիկ, լայն կիրառվում է տագնապների, վախերի և լարվածության թոթափման գործընթացում և հատկապես  արդյունավետ է  վերջինիս կիրառումը հիմնական թերապևտիկ մեթոդներին զուգահեռ»։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն