11-01-2022 13:06:58 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Դավոյանը եւս ՀՀ գրողների միության անդամ էր: Նա ունի բազմաթիվ հեղինակած գրքեր: Երեւանի պատվավոր քաղաքացի է:
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականին հուլիսի 3-ին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ:
1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը: 1989 թվականին նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։
1994-1996 թթ. եղել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ: