Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը


Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

  • 11-01-2022 13:06:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Դավոյանը եւս ՀՀ գրողների միության անդամ էր: Նա ունի բազմաթիվ հեղինակած գրքեր: Երեւանի պատվավոր քաղաքացի է: 
 
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականին հուլիսի 3-ին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի  բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
 
Ուսանելուն զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական  թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ:
 
1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է  Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը: 1989 թվականին նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։           
 
1994-1996 թթ. եղել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը