ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի

ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի

  • 11-01-2022 13:29:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
 
«Տևական ժամանակ է՝ մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միևնույն անձը (խմբ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը) և մերժվել հանձնաժողովի կողմից: Այս ողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերները ներկայացրել են բոլոր օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին:
 
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 38-ի 12-րդ կետի համաձայն՝  տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցնում սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը:
 
Խմբակցության քարտուղարը նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել:
 
«Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես բնականոն աշխատանքը ապահովելու նպատակ և որպես վերը նշվածի ապացույց խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը:
 
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս հայտարարությունը հիմք է տալիս հանձնաժողովին չկատարել կանոնակարգ օրենքի այն պահանջը, ըստ որի հինգ օրը մեկ անգամ պետք է նիստ գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով. նա պարզաբանեց՝ այդ նիստերը չեն գումարի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուի առաջարկ չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: 
 
«Առայժմ հասկացա, որ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնը թափուր է թողնում նաև հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը գալ և նստել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, քննարկել, թե ում թեկնածությունը կցանկանան ներկայացնել՝ Արթուր Ղազինյանից բացի: Եթե դա չի լինի, պաշտոնը թափուր կմնա, մինչև «Հայաստան» խմբակցությունը կկողմնորոշվի»,- եզրափակեց Քոչարյանը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը