ՌԴ ՊՆ-ը նոր մանրամասներ է հաղորդում Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի գործունեության մասին
11-01-2022 13:51:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հրապարակել Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ զորախմբի գործողությունների մասին։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին ՀԱՊԿ զորախումբն իր պահպանության տակ է առել օդանավակայանները, հացի գործարանները, ջերմաէլեկտրակայանները, զինապահեստները, ինչպես նաև մի շարք այլ պետական, ռազմական և սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ։
Ռուսաստանի ՊՆ-ը նաև տեղեկացնում է, որ զորախմբի զինծառայողներն իրադրությանը հետևում են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
TACC գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ զորախմբի գլխավոր բազան Ալմաթիի բարձրագույն համազորային ուսումնարանի տարածքում է։