Կրակոցներ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

Կրակոցներ Սյունիքի մարզում. Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

  • 11-01-2022 14:00:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին,  ով կասկածվում է  իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գորիսի ոստիկանները  օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի  ավտոմեքենայի ուղղությամբ:
 
Բարեբախտաբար,  տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը