Մեծ է Ռազմիկ Դավոյանի ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան


Մեծ է Ռազմիկ Դավոյանի ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան

  • 11-01-2022 16:47:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, հեռագրում նշված է.  
 
«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:
 
Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր,  ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:
 
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն