Յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն. պաշտպանության փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

Յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն. պաշտպանության փոխնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

  • 11-01-2022 16:59:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն:
 
Այսօր Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, փոխանցում է Հայկական ժամանակը
 
«Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետևել լրահոսին: Ընդհանուր առմամբ սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը:
 
Այդ դեպքում ինչպե՞ս են այս իրավիճակում հայտարարում, որ խաղաղության դարաշրջան են ուզում բացել, դիտարկմանը Սարգսյանը հարցով պատասխանեց՝ տեսե՞լ են որևէ պատերազմող երկիր, որը խաղաղությունից չի խոսում։
 
Նրա խոսքով՝ ՀՀ-ն ուզում է խաղաղության դարաշրջան բացել, ինչի ուղղությամբ էլ քայլեր է իրականացնում։
 
Անդրադառնալով Ղազախստան մեկնած 100 հայ զինծառայողներին՝ փոխնախարարն ասաց՝ Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով:
 
«Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունն ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով»,- ասաց նա:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը