Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

  • 11-01-2022 17:10:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում  հունվարի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: 
 
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին մարզերի առանձին շրջաններում, 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:
 
Երևանում հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին՝ թաց ձյան, 14-ին՝ ձյան տեսքով:
 
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը