Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. մեկ զինծառայող վիրավորվել է
11-01-2022 17:47:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում, տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։