Ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով


Ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով

  • 11-01-2022 18:27:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
 
Որոշման մեջ ասված է.
 
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
 
1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
 
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:
 
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
 
Հիշեցնենք, որ մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը մահացել է այսօր:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play