Նազարբաեւը Չինաստան չի մեկնել. ԱԳՆ-ն հերքում է

Նազարբաեւը Չինաստան չի մեկնել. ԱԳՆ-ն հերքում է

  • 11-01-2022 18:50:38   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

yerkirmedia.am Հաղորդագրություններն այն մասին, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում է Չինաստանում, անհիմն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՉԺՀ-ի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվությոն են տարածել, թե Նազարբաեւն իբր ինքնաթիռով մեկնել է Չինաստան:
 
«Դա միանգամայն անհիմն տեղեկատվություն է: Մենք ուշադրությունն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե ներկայում Նազարբաեւը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,-հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում:
 
Ավելի վաղ Նազարբաեւի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Ղազախստանի նախկին նախագահը գտնվում է Նուր Սուլթանում եւ բոլորին հորդորում է՝ համախմբվել երկրի ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւի շուրջ՝ մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի ամբողջականությունն ապահովելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը