Սահմանին կրկին լարված է. հայկական կողմը հայտնում է 3 վիրավորի մասին


Սահմանին կրկին լարված է. հայկական կողմը հայտնում է 3 վիրավորի մասին

  • 11-01-2022 19:40:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
 
ՀՀ ՊՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն