«Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» արշաւ 2022

«Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» արշաւ 2022

  • 11-01-2022 20:17:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2022 թ․ յունուարի 9 -ին, արդէն 5 -րդ անգամ անընդմէջ, տեղի ունեցաւ մեր ամենամեայ աւանդական «Պանթեոն – Եռաբլուր – Ծիծեռնակաբերդ» արշաւը։
 
Արշաւի հիմնական նպատակներից է տարբեր տարիքի եւ հետաքրքրութիւնների տէր մարդկանց իրար հետ ծանօթացնելն ու Հայկական մշակոյթի, ազգային-ազատագրական պայքարի նուիրեալների, ինչպէս նաեւ, Հայկական հարցի, մեր պահանջատիրութեան եւ Ցեղասպանութեան հետեւանքների վերացման գաղափարների շուրջ համախմբելը:
Այս տարի մեզ միացան ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) «Վան» գործողութեան հրամանատար Վազգէն Սիսլեանը, Արցախեան շարժման յայտնի գործիչ, լրագրող Բակուր Կարապէտեանը, պատմաբան, գրող, ԳԱԹ նախկին տնօրէն Կարո Վարդանեանը, գրող, բանաստեղծ Վարուժան Ղազանչեանը, երիտասարդ տաղանդաւոր բանաստեղծ Արա Արտազը, լրագրող Լուսին Ղազարեանը, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Յակոբեանը, հասարակական գործիչ Նարէ Արամեանը եւ շատ ուրիշներ։
Ամեն տարուայ առաջին օրերին մենք աւանդաբար այցելում ենք Երեւանում գտնուող այս երեք սրբավայրերը եւ մեր յարգանքի տուրքը մատուցում Հայ ազգի մեծերին։
Արդէն չորրորդ տարին անընդմէջ մեր նախաձեռնութիւնը սկզբից միչեւ վերջ  լուսանկարեց մեր ընկեր, արհեստավարժ լուսանկարիչ Արամ Կարապետեանը, ինչի համար շատ շնորհակալ ենք իրեն:
 
Նախաձեռնութեան եւ յօդուածի հեղինակ՝ Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր Դաւիթ Աղաջանեան 11.01.2022
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը