ՊԵԿ-ը հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր


ՊԵԿ-ը հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

  • 12-01-2022 11:16:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Իրականացվել է հարկ վճարողների կարգապահական վարքագծի վերլուծություն
 
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 
 
Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 52 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 7 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 50 դեպք: Իսկ հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 138 հարկ վճարողների մոտ 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 38 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 114 դեպք:
 
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն