Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

  • 12-01-2022 13:43:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
 
Նշվում է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, մտքեր են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է խաղաղապահ կոնտինգենտի գործողությունների արդյունավետ համակարգումը, ինչը նպաստել է Ղազախստանում իրավիճակի նորմալացմանը:
 
Քննարկվել  են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ընդունած հայտարարություններում ֆիքսված պայմանավորվածությունների կատարման շուրջ  որոշ հարցեր:
 
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը