«Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են»․ Աքարը՝ Հասանովին

«Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են»․ Աքարը՝ Հասանովին

  • 12-01-2022 14:36:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Հուլուսի Աքարը Զաքիր Հասանովին հավաստիացրել է, որ «Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են»։
 
Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ թուրք նախարարը ցավակցություն է հայտնել «հունվարի 11-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զինծառայողի մահվան կապակցությամբ»։
 
Երեկ օրվա երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, ադրբեջանական կողմից՝ մեկ զինծառայող, կան վիրավորներ։ Կողմերը միմյանց են մեղադրում սադրանքների մեջ։
 
Լուսինե Մուսայելյան
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը