Տոկաևը հայտնել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու ճշգրիտ օրը


Տոկաևը հայտնել է ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու ճշգրիտ օրը

  • 12-01-2022 15:50:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ղազախստանի նախագահը խոսել է ՀԱՊԿ խաղաղապահների մասին։
 
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
 
«Վաղը կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցել եմ համապատասխան պետությունների ղեկավարների հետ ։ Օգտվելով հնարավորությունից՝ երախտագիտությունս եմ հայտնում զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար», - ասել է նա։
 
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
 
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
 
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
 
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը