Պուտինը Փաշինյանին զանգել է, որ Ղազախստանից զորքերը դուրս բերելու հրամա՞ն տա

Պուտինը Փաշինյանին զանգել է, որ Ղազախստանից զորքերը դուրս բերելու հրամա՞ն տա

  • 12-01-2022 15:56:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ ստորաբաժանման արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, երեկ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ վաղվանից ՀԱՊԿ զորքերը 10 օրվա ընթացքում պետք է դուրս բերվեն երկրից։
 
Զորքեր մտցնելու որոշումը ստորագրել է Փաշինյանը, և Պուտինը, ենթադրվում է, զանգահարել է նրա հետ խոսելու դուրսբերման մասին։ Փաշինյանն ու Պուտինը քննարկե՞լ են Ղազախստանից Հայաստան ՀԱՊԿ զորքերի տեղափոխման հավանականությունը, որտեղ իրավիճակը կրկին սրվել է Բաքվի հարձակումներով։ Հայաստանի կառավարությունն օգնության խնդրանքով սակայն ՀԱՊԿ-ին չի դիմել։
 
Հունվարի 10-ին ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովում Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանը «200 ինքնաթիռներով» զորք և տեխնիկա է տեղափոխել Ղազախստան՝ հսկայական աշխատանք կատարելով։ Այժմ պետք է նորից անել դա:
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը