Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

  • 12-01-2022 16:36:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:
 
Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից: Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:
 
2011 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO): Նա այդ հեղինակավոր միջազգային իրավաբանական կառույցի տնօրենների խորհրդի անդամ է: Գրիգոր Մինասյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005-2008թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում: 2004-2008թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ստորաբաժանումներում՝ կատարելով ինչպես փորձագիտական, այնպես էլ ղեկավար աշխատանք:
 
Նա միաժամանակ դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը: 2005-2011թթ. եղել է «Արդարադատություն» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրը:
 
Գրիգոր Մինասյանը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը
17-01-2022 14:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Արա Ղարագյոզյանը

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը
17-01-2022 15:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն է Ազատ Շահբազյանը