Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն շախմատային պարտիա են խաղում, որտեղ միմյանց ոչնչացնելու նպատակ չկա. Ստեփան Դանիելյան


Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն շախմատային պարտիա են խաղում, որտեղ միմյանց ոչնչացնելու նպատակ չկա. Ստեփան Դանիելյան

  • 12-01-2022 16:50:09   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Հայաստանում քաղաքական պատկերացումները պրիմիտիվ-կենցաղային են: Շատերը համոզված են, որ 
 
- գնում է կենց ու մահու կռիվ Արևմուտքի ու Ռուսաստանի, նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև և վերջում նրանցից մեկն ու մեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել պոտենցիալ հաղթողին ու նրա կողքը կանգնել,
 
- ներքաղաքական կյանքում ընդդիմությունը պետք է միշտ հակադրվի իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությանը, հակառակ դեպքում կամ ընդդիմությունն է ծախվել իշխանությանը, կամ իշխանությունն է թույլ,
-գերտերությունները կամ մեզ թշնամի են ու Հայաստանի դեմ դավադրություններ են կազմակերպում, կամ մեր բարեկամներն են ու դա ցեմենտ-բետոն մոտեցում է ու՝ անփոփոխ:
 
Այս մոլորությունները կարելի է երկար շարունակել: 
 
Նախ, Ռուսաստանն, Չինաստանը, ԱՄՆ-ն շախմատային պարտիա են խաղում, բազմաքայլ ու բազմաբովանդակ, որտեղ միմյանց ոչնչացնելու նպատակ չկա, որովհետև դա անհնարին է, նաև շատ վտանգավոր անգամ հաղթողի համար:
 
Ընթանում է նոր աշխարհակարգի ապագա սկզբունքների համար գործընթաց, որի ընթացքում միմյանց ճնշում են, զսպող մեխանիզմներ են ստեղծում, նաև միմյանց նոր հնարավորություններ են ցույց տալիս՝ փոխշահավետ: Դա պրոցես է:
 
Ինչ վերաբերվում է ներքաղաքական կյանքին, ապա սխալ պատկերացումներն արտաքին քաղաքականության մասին, սխալ հետևությունների պատճառ է դառնում: Յուրաքանչյուրն դրսից հովանավոր է որոնում: Եթե գործող իշխանությունը Ռուսաստանի հետ է, օրինակ Ղազախստանի պահով, ապա պետք է դրան ընդդիմանալ, անկախ նրանից, թե դա մեր ազգային շահի տրամաբանության մեջ է, թե ոչ, ու, արդյունքում, ընկնում են դեստրուկցիայի մեջ, որի հետևանքը հիմար վիճակն է՝ անհեռանկար քաղաքական ապագա: 
 
Գործող իշխանությանն էլ ձեռնտու է հակառուսական ընդդիմությունը, որովհետև դրանով իրենց իշխանությունն է ամրապնդվում ու դա խթանում են ամեն հնարավոր եղանակներով: Բա ... Ամերիկան: Ամերիկան Հայաստանում խնդիրներ չունի, նա իր խնդիրները լուծում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ, իսկ ինչ պետք է իրեն, ստանում է Հայաստանի իշխանությունից՝ ով էլ լինի Հայաստանում այդպիսին:
 
Մենք չունենք մեզ թշնամի գերտերություն, որովհետև թշնամի լինելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց: Այ աստեղ արդեն ամեն ինչ մեզանից է կախված, եթե մեզ ճիշտ ենք պահում, կարող ենք 10-ոց լինել ու լինել խաղի կրտսեր անդամ ու ունենալ պահանջներ: Կա նաև 6-ոց լինելու տարբերակը»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն