Երեւանին հիշեցրին Մինսկի խմբի մասին․ Հայաստանը ստացավ առաջին «երախտագիտությունը» ՀԱՊԿ-ից


Երեւանին հիշեցրին Մինսկի խմբի մասին․ Հայաստանը ստացավ առաջին «երախտագիտությունը» ՀԱՊԿ-ից

  • 12-01-2022 17:20:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. 
 
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունվարի 11-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ և դատապարտել «ադրբեջանական զինուժի կողմից հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հրադադարի կոպիտ խախտումը», որի հետևանքով երեք հայ զինվորներ են զոհվել:
 
Իրավիճակի հետագա սրումից խուսափելու ուղիներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշումը և սահմանի երկայնքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Միեւնույն ժամանակ, Երեւանը կոչ է արել Բաքվին կատարել «Սոչիում եռակողմ հայտարարությամբ եւ Բրյուսելում կայացած հանդիպմանը հաջորդած եռակողմ հայտարարությամբ ստանձնած» պարտավորությունները։
 
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ընդգծվել է, որ «զորքերի պատշաճ հեռավորության ապահովումը կարևոր տարր է միջադեպերի կանխարգելման համար»։
 
Բայց Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին ոչ մի անդրադարձ չկա, և չի նշվում, թե ինչ «միջազգային մոնիտորինգի» մասին է խոսքը։ Չի բացառվում, որ Ղազախստանի «բլիցկրիգից» հետո Երևանը հույս ունի ՀԱՊԿ-ի «միջազգային մոնիտորինգի»՝ մոռանալով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու միակ մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարություն են տարածել, որում հաստատել են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է։ «Մենք կողմերին կոչ ենք անում մեզ հնարավորություն ընձեռել ամենակարճ ժամկետներում այցելել տարածաշրջան՝ տեղում գնահատելու իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը աշխատելու… իրենց մանդատի համաձայն և ապահովելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան»,- ասված է հայտարարության մեջ։
 
Սակայն անցել է ավելի քան մեկ ամիս, և Մինսկի խումբը դեռ չի այցելել տարածաշրջան։ ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, երեկ ասել է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի քարտուղար Զբիգնև Ռաուն՝ մեկնաբանելով հունվարի 11-ին Բաքվի զինված ուժերի ռազմական սադրանքը։
 
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին զանգահարել էր և՛ Զբիգնև Ռաուն, և՛ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերին Դոնֆորդը, ում հետ քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հովանու ներքո կարգավորումը։ Նրանք Հայաստանից փորձել են պարզաբանումներ ստանալ նաեւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ։
 
Հայաստանն, ըստ ամենայնի, չի ցանկանում ապահովել լեգիտիմ ձեւաչափի վերականգնումը։ Ավելին, ԵԱՀԿ-ի մասին խոսք անգամ չկա Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Երեւանն ամուր մտել է «ՀԱՊԿ-ում նախագահողի» դերի մեջ եւ ստացել առաջին «երախտագիտության հրավառությունը», որը երեք երիտասարդների կյանք արժեցավ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play